Բավ է պառակտվել
04-02-2015 11:36

ՀՀ-ն և Բելառուսը քննարկեցին դեղորայքի արտադրության ոլորտում համագործակցությունը

Հայաստանի առողջապահության նախարարության պատվիրակությունը նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ այցելել է Մինսկի դեղորայքի արտադրության Դեպարտամենտը գործունեության և արտադրողական պայմանների հետ ծանոթանալու նպատակով: Ինչպես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից, Հայաստանի և Բելառուցի շահագրգռված մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ընթացքում բարձրաձայնվել են դեղորայքի արտադրության, գրանցման և իրացման խնդիրները: Կայացել է նաև ԵՏՄ-ի շրջանակներում դեղորայքի և բժշկական ապրանքների շրջանառության սկզբունքների և կանոնների թեմայով քննարկում: Կողմերը հետագա համագործակցության մասին համաձայնության են եկել: Մասնավորապես, նախատեսվում է ուսումնասիրել բելառուսական փորձը Հայստանում դեղորայքի արտադրության և արդյունավետ օգտագործման ոլորտում: