Բավ է պառակտվել
04-02-2014 11:59

2030 թ-ին քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կկրկնապատկվի

 Ըստ ուսումնասիրությունների, մինչ 2030 թ-ը քաղցկեղով հիվանդանալու դեպքերը կրկնակի կաճեն: Հատկապես մեծ է թոքերի քաղցկեղի աճի հավանականությունը:
Քաղցկեղից մահացությունների դեպքերի թիվն, ամենայն հավանականությամբ, տարեկան 8.2 մլն-ից կհասնի 13 մլն-ի՝ մոլորակի բնակչության ավելացման պատճառով և այն պատճառով, որ ավելի շատ մարդիկ են վտանգավոր սովորույթներ ձեռք բերում։ Այս տվյալները ներկայացրել են ՄԱԿ-ին կից ՛՛Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության՛՛ ներկայացուցիչները: Զեկույցի վրա աշխատել է ավելի քան 250 գիտնական՝ աշխարհի 40 երկրից։ Նախորդ նման զեկույցը ներկայացվել է 2007-ին։