Բավ է պառակտվել
13-03-2014 11:25

Քաղցկեղի բուժման դեղամիջոցը հայտնաբերված է

Ռուսական «ՆՏՎ»-ից տեղեկանում ենք, որ Իսրայելի գիտնականները հայտնաբերել են քաղցկեղը բուժող դեղամիջոց, որով կարելի է բուժել այս անբուժելի հիվանդությունն առանց այլ միջամտությունների` քիմիաթերապիայի և այլն: Ըստ աղբյուրի՝ դեղամիջոցը դեռ երկար կլինիկական փորձարկումների պետք է ենթարկվի, բայց այն արդեն ճանաչվել է 2013թ-ի գիտական հայտնությունը:
Պրոֆեսոր Լեա Այզենբախն ու իր գործընկերները դեղամիջոցի ստեղծման վրա ծախսել են 30 տարի և ահա այսօր պրոֆեսորը հայտարարում է, որ իր թիմը գտել է ճանապարհ, որով հնարավոր է բուժել տարբեր աստիճանի բարդության քաղցկեղի մինչև 20 տեսակ: Գիտնականները, մասնավորապես, ստեղծել են պատվաստանյութ, որը ակտիվացնում է իմունային համակարգն այնպես, որ օրգանիզմի հիմնական «մարտիկները»` լիմֆոցիտները, դառնում են «սուպերմարտիկներ». Նրանք գտնում են քաղցկեղածին բջիջները, որքան էլ դրանք թաքնված չլինեն և ամբողջությամբ ոչնչացնում դրանց:
Քաղցկեղի տեսակից կախված համապատասխան պատվաստանյութը կամ անմիջապես ներարկվում է արյան մեջ, կամ մարդու օրգանիզմից վերցված բջջային հյուսվածքի մեջ: