Բավ է պառակտվել
03-10-2016 19:23

Մրսածության դեմ առավել օգտակար հակավիրուսային ըմպելիքների հնգյակը

Կան ըմպելիքներ, որոնք օգնում են հաղթահարել մրսածության առաջին ախտանիշները: Սակայն, շատ ավելի կարևոր է իմանալ ինչը կարող է օգնել ընդանրապես չհիվանդանալ: Այս մասին պատմել է բժիշկ-սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն:

1.Ջուր

Եթե խոսում ենք իմունային համակարգը բարձրացնելու համար անհրաժեշտ առավել օգտակար ըմպելիքների մասին, ապա պետք է սկսենք հենց ջրից:

«Մենք անընդհատ ասում ենք և չենք հոգնում կրկնելուց` ջրային թերապիան, այսինքն հենց մաքուր ջրի բավարար քանակով կանոնավոր օգտագործումը (նվազագույնը 30 մլ մարմնի քաշի մեկ կիլոգրամի համար) հզոր գործոն է մարմնի բոլոր համակարգերը այդ թվում իմունային համակարգը հավասարակշռելու համար, - ասում է Լյուդմիլա Դենիսենկոն, - և եթե ամռանը մենք սառը ջուր էինք խմում, ապա ցուրտ եղանակին պետք է սենյակային ջերմաստիճանի, կամ գոլ (բայց ոչ տաք) ջուր խմենք»:

2. Կաթնամթերք


«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե օրական 150գ , բիֆիդոբակտերիաներով հարստացված կեֆիր կամ յոգուրտ խմենք, ապա դա կնվազեցնի մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման, աղիքային հիվանդությունների, մաշկի խնդիրների առաջացման հավանականությունը,- ընդգծում է սննդաբանը: - Բացի այդ, կաթնամթերքը կալցիումի և վիտամին D-ի հիանալի աղբյուր է, ինչն ամրապնդում է իմունային համակարգը: Ենթադրվում է, որ վիտամին D-ի ազդեցության ներքո արտադրվող հակամանրէային նյութերը կանխում են օրգանիզմում վիրուսի տարածումը: Պրոբիոտիկները կարող են օգնել օրգանիզմին վարակի դեմ պայքարում և, մարսողական համակարգում օգտակար բակտերիաների ազդեցությունն ուժեղացնելով, խթանել իմունային համակարգի աշխատանքը»:

3. Հյութեր և մրգային ըմպելիքներ


«Առաջին հերթին բանջարեղենային, ինչպես նաև դրանց խառնուրդները մրգերի և ցիտրուսի հետ: Նրանք ոչ միայն վիտամինների (C, A, PP և В խմբի), հանքային աղերի (կալիում, երկաթ, ֆոսֆոր, կալցիում), միկրոէլեմենտների, օրգանական թթուների (խնձորաթթու, կիտրոնաթթու) աղբյուրներ են, այլև հզոր հակաօքսիդանտներ, որոնք շատ օգտակար են առողջության համար: Իսկ մրգային ըմպելիքները` լոռամրգի, հաղարջի, բնության դեղատան համեղ, էժան և արդյունավետ «բուժիչ» միջոցներից են»:

4. Թեյ, բուսական, սև կամ կանաչ


Կանաչ թեյը պարունակում է կատեխիններից առավել ակտիվը` էպիգալլոկատեխին գալլատը: Արդեն ապացուցված փաստ է, որ այն դադարեցնում է մրսածության տարածումը: Թեյի մեջ մի փոքր կոճապղպեղի արմատ, կիտրոնի շերտ և մեղր ավելացնելով այն անփոխարինելի միջոց կդարձնեք մրսածության դեմ պայքարում:

5. Եփուկներ և թուրմեր

Մասուրի, ալոճենու, չիչխանի, լոռամրգի եփուկներն ու թուրմերը կանխարգելիչ և առողջարար ըմպելիքներ են: