Բավ է պառակտվել
01-04-2014 12:58

Նորածնի սիրտը որովայնի վրա է գտնվում

Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում երեխա է ծնվել, ում սիրտը դուրս է ընկել կրծքից: Հազվադեպ հիվանդության պատճառով այն որովայնի վրա է գտնվում: Առանց բժշկական միջամտության տղան կմահանա, բայց ծնողները վճարելու փող չունեն, նրանք օգնության համար դիմել են իշխանություններին: Երեխան հիվանդ է հազվադեպ պատահող հիվանդությամբ՝ սրտի էկտոպիա, որը միլիոնից ութ դեպքում է լինում: Ամենից հաճախ այդ հիվանդությունից մահանում են կյանքի առաջին տարում՝ ինֆեկցիաներից եւ թթվածնային քաղցից: Վիրահատությունները երկարացնում են կյանքը, բայց կարճ ժամանակով: Ամենաերկարն ապրել է ամերիկացի Քրիստոֆեր Ուոլը, որը վախճանվել է 34 տարեկանում: