Բավ է պառակտվել
01-10-2016 17:09

Մոսկվայի կլինիկաներից մեկում հիվանդները կուրացել են հակաքաղցկեղային դեղամիջոցի ներարկումից հետո

Մոսկվայի առաջատար կլինիկաներից մեկում՝ Հելմգոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում, արտակարգ դեպք է գրանցվել: «Ավաստին» դեղամիջոցի ներարկումից հետո 11 հիվանդ կորցրել է տեսողությունը: Նրանց բոլորին դեղամիջոցը ներարկել էին նույն օրը: Հաջորդ օրը նրանք այրոց, քոր եւ ուժեղ ցավ էին զգացել իրենց աչքերում: Նրանց բոլորին հոսպիտալացրել են, հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Դեղամիջոցն օգտագործում են ակնաբուժության մեջ, թեպետ պաշտոնապես այն օգտագործվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար: Բժիշկները հաճախ այն նշանակում են տարիքային մակուլոդիստրոֆիայով տառապող հիվանդներին՝ օգտագործելով այն որպես այլընտրանք ավելի թանկ «Լյուցենտիսի» համար: Դեղամիջոցների գները 4-5 անգամ տարբերվում են: Դեղը կարող է նշանակվել նաեւ ոչ ըստ նշանակության, սակայն այդ դեպքում, հիվանդը իրազեկված համաձայնություն է ստորագրում:

Միաժամանակ «Ավաստինի» արտադրողը՝ շվեյցարական Hoffmann-La Roche-ը, հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ դեղամիջոցը գրանցված չէ ակնաբուժության մեջ օգտագործելու նպատակով: Իսկ ներդիրում նախազգուշացվում է, որ այն նախատեսված չէ ակնախոռոչի ներարկումների համար:

«Hoffmann-La Roche-ը «Ռոսզդրավնադզորին» բազմիցս տեղյակ է պահել չգրանցված ցուցումների դեպքում «Ավաստինի» կիրառության հետեւանքով ի հայտ եկած տեսողական օրգանների ծանր ախտահարումների մասին: 2011-ին իրազեկող նամակներ են ուղարկվել բժիշկներին ակնաբուժության մեջ դեղամիջոցի օգտագործման արգելքի մասին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Արտադրողը մտադիր է աջակցել իրավիճակի հետաքննությանը: