Բավ է պառակտվել
12-03-2015 08:49

ՀՀ-ում շուրջ 300 քաղաքացի բուժ օգնություն է ստացել սրտի վիրահատման ծրագրով

 

Հայաստանում սրտի շտապ վիրահատման ծրագրի շրջանակներում 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին բուժօգնություն է ստացել 270 քաղաքացի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: Ըստ տվյալ տեղեկության՝ 270 հիվանդներից 255-ին կատարվել է սրտի սթենտավորման վիրահատություն, իսկ նշված քաղաքացիներից 15-ը հետազոտման արդյունքներով նման օգնության կարիք չեն ունեցել: Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանը, յուրաքանչյուր դեպքը մանրամասնորեն հետազոտվել է գործակալության մասնագետների կողմից, և մշտական դիտարկումը կատարվել է հիվանդանոցում ծրագրին մասնակցող պացիենտների գտնվելու ժամանակ: Դա շարունակական բնույթ կկրի: Տվյալ ծրագրի հետագա զարգացման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 500 միլիոն դրամ: