Բավ է պառակտվել
04-02-2014 09:54

Ձեռքը ձեռք է լվանում. երկու ձեռքը՝ երես

 

ՙՕգնության ձեռք՚ նախաձեռնությունը բարեգործական նպատակով վերջերս եղավ Վանաձորի ՙՀույսի տուն՚ ինտերնատում, որտեղ անվճար բուժզննում և բուժօգնություն ստացան 85-90 տարեցներ ու ծերեր: Այս փաստը չէր կարող վրիպել նաև gisher.news-ի տեսադաշտից և մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք MPMS ընկերության համահիմնադիր Անուշ Բադալյանաի հետ: ՙ«Օգնության ձեռք»-ը կյանքի է կոչվել ՙԵրիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցացիայի՚ և մեր ընկերության համագործակցության շնորհիվ: Նախաձեռնության միջոցառումները ծառայելու են միայն մեկ խնդրի՝ բուժօգնություն ստանալու հնարավորություն ստեղծել բնակչության այն զանգվածի համար, որը բավարար հնարավորություններ չունի հետազոտվելու և բուժվելու սեփական միջոցներով՚, - ասաց Անուշն ու ավելացրեց, որ հաջորդ այցելությունը նախատեսվում է ք. Գյումրի, որտեղ կհետազոտեն ծերանոցի, մանկատան և մի շարք անապահով ընտանիքների անդամներ: ՙԱռաջին փուլում մենք նախնական բուժզննման ենք ենթարկում հիվանդներին և տալիս առաջին բուժօգնությունը: Ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդներին ընդգրկում ենք երկրորդ փուլում, այն է՝ ապահովել հիվանդի լիարժեք բուժումը, իհարկե՝ հովանավորներ գտնելու դեպքում՚,- նշեց զրուցակիցս: Վերջինիս խոսքով՝ նախաձեռնության հաջող ընթացքը լավագույն օրինակը կլինի, ցույց տալով մեր հայրենակիցներին, որ նրանք մենակ ու անտեսված չեն մարդկանց կողմից: