Բավ է պառակտվել
17-09-2014 10:08

Օբաման վստահ է, որ Էբոլան դուրս է գալիս վերահսկողությունից

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալության՝ Ատլանտայում (Ջեորջիա նահանգ) գտնվող կենտրոնակայան այցից և առողջապահական ոլորտը ներկայացնող մի շարք փորձագետների հետ հանդիպումից հետո Սպիտակ Տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարել է, թե Էբոլայի հետ կապված իրադրությունն անվերահսկելի է դառնում, հայտնում է ՌԻԱ-Նովոստին: «Իրադրությունն օր առ օր վատթարանում և անվերահսկելի է դառնում: Վիրուսը սկսել է ավելի և ավելի արագ տարածվել: Այսօր Արեւմտյան Աֆրիկայում վարակվածների թիվն արդեն հազարների է հասնում, և շուտով կարող է տասնյակ հազարներ կազմել», - նշել է ԱՄՆ նախագահը: Օբաման նաև հաստատել է այն տեղեկությունը, որ, ամերիկյան փորձագետների գնահատմամբ, վիրուսի՝ Միացյալ Նահանգներում տարածման հավանականությունը չնչին է:
ԱՄՆ ղեկավարը վտանգավոր հիվանդության դեմ պայքարի շրջանակում Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներին աջակցության ցուցաբերմանը միտված ջանքերի կոորդինացիայի նպատակով Լիբերիայում հատուկ շտաբի ձեւավորման մասին է հայտարարել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից տարածված վերջին հաղորդագրության համաձայն, մահացու վտանգավոր վիրուսի զոհերի թիվը 2,4 հազարի է հասել, վարակվածներինը՝ 4,7 հազար: