Բավ է պառակտվել
04-08-2015 09:01

Փաստորեն մարիխուանան նաև օգտակար է

«Նախորդ շաբաթ իմ բարեկամներից մեկը պատմեց, թե ինչպես է հաղթել քաղցկեղը: Եթե չլիներ մարիխուանան, որը նա օգտագործում էր բուժման ընթացքում, նա չէր անցնի այդ ճառագայթումների և քիմիոտերապիաների դժոխքը» այս մասին է նշում է Արէլլա Բարը: Մեր մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր տառապում են զանազան ծանր հիվանդություններից` սկսած օնկոհիվանդություններից, վերջացրած Պարկինսոնի հիվանդությամբ: Եվ բոլորը միաձայն նշում են, որ այդ բույսը նշանակալիորեն բարելավել է իրենց կյանքի որակը: Բազմաթիվ դեպքերում կաննաբիսը (մարիխուանա) օգնել է իրենց հաղթահարել բուժման բարդ ընթացքի հետևանքները և վերջին հաշվով հաղթանակ տանել հիվանդության նկատմամբ: Այս նյութի մեջ, որ երկար տարիներ համարվում էր ծանր թմրամիջոց, պարունակվում է մոտ 25 քիմիական միացություն, որ հրաշալի ձևով իջեցնում են էպիլեպտիկ ուշագնացությունների թիվը, նշանակալիորեն իջեցնում են դեպրեսիայի և անհանգիստ վիճակների մակարդակը: Կաննաբիս նշանակալիորեն իջեցնում է ցավային զգացողությունները քրոնիկական հիվանդություններով տառապողների մոտ: Դա հատկապես կարևոր է, որովհետև նրանց այլևս չեն օգնում սինթետիկ ցավազրկողները, որոնց իրենց օրգանիզմը արդեն սովորել է: Առողջապահության նախարարի տեղակալ Յաակով Լիցմանը գիտակցել է կաննաբիսի բժշկական նշանակությունը և հաստատել է նրա վաճաքռը դեղատներում: Այս պահից սկսած դեղագործական կոնցերները առավել քիչ միլիարդներ կաշխատեն մեր ցավի վրա: Մենք այլևս չենք լինի դեղագործական արդյունաբերության գերիները: Ավարտվել է բժշկական կաննաբիսի դեմ պայքարը: Ըստ ամենայն հավանականության դեղագործական ընկերությունները կկորցնեն ահռելի փողեր: Ամենազոր հեթանոսկան աստվածությունը ի դեմս դեղագործական արդյունաբերության ստացել է հզոր հարված և սկսել է թուլանալ: Հայտնի է, որ մեր միամտությունից օգտվելով դեղագործական ընկերությունները ստեղծել են հզոր բիզնես, որի տարեկան շրջանառությունը կազմում է 800 մլրդ դոլար: Մենք ստանում էինք տվյալներ, որ հայտնի գիտնականներ այդ նույն ընկերություններից ահռելի գումարներ էին ստանում, ցույց տալու համար, որ կաննաբիսը ոչ այլ ինչ է, քան վտանգավոր թմրամիջոց, այլ ոչ թե դեղամիջոց: Այդ նույն կերպով էլ ժամանակին ծխախոտի պաշտպանները գումար էին ստանում իրենց լռության համար: Ոչ ոք չպետք է իմանար, թե որքան վտանգավոր էր ծխախոտը: Այսպես հարված հասցվեց միլիոնավոր մարդկանց առողջությանը, ովքեր հայտնվեցին նիկոտինային կախման մեջ: Գիտական ուսումնասիրությունները փաստում են, որ մարիխուանան օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Միաժամանակ զգուշացվում է, որ մարդկանց 10 տոկոսը ով օգտագործում է կաննաբիս կարող է այդ բույսից կախման մեջ հայտնվել: Բայց պետք է հիշել, որ ցավազրկողներից կախման մեջ գտնվողների թիվը առավել մեծ է: Եվ այդ դեղամիջոցները մեծ վնաս են հասցնում առողջությանը: Հոգեբանները զգուշացնում են, որ կաննաբիսի օգտագործումը երիտասարդ տարիքւոմ կարող է հանգեցնել շիզոֆրենիայի և այլ հոգեկան խանգարումների: Մարիխուանայի չափից ավելի օգտագործումը ունի այնպիսի անցանկալի հհետևանքներ, ինչպիսիք հիշողության խնդիրներ, մարդւո ճանաչողական խնդիրներ, փոփոխություններ գիտակցակն մակարդակում: