04-10-2016 09:02

Բժշկության նոբելյան մրցանակը կհանձնվի ճապոնացի գիտնականին

2016 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի նոբելյան մրցանակին կարժանանա կենսաբան Յոշինորի Օշումին (Yoshinori Ohsumi) աուտոգրաֆիայի մեխանիզմի հետազոտության համար:

Յոշինորի Օշումին ծնվել է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում 1945 թվականին։ Նա մասնագիտանում է մոլեկուլային կենսաբանության բնագավառում և զբաղվում է աուտոֆրաֆիայի ժամանակ սպիտակուցների քայքայման հետազոտություններով, երբ բջջի ներքին բաղադրիչները փոխադրվում են դրա թաղանթապղպջակներ և այնտեղ քայքայվում։ Այս պահին Օշումին Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր է։

Աուտոգրաֆիան անհրաժեշտ է բջիջներին անպետք մարմնիկներից ազատվելու համար։ Դրա միջոցով օրգանիզմն ազատվում է ոչ պետքական բջիջներից։ Այդ գործընթացն իրականանում է Atg-գեների առկայության շնորհիվ։ Դրանք պատասխանատու են կինազա–սպիտակուցների սինթեզի համար, որոնք ընդգրկված են աուտոգրաֆիկ մոլեկուլային համակարգի կազմում։

2016 թվականի Նոբելյան մրցանակի համար առաջադրված է 273 գիտնական։

Ըստ ավանդույթի, Ստոկհոլմում 2016 թվականի դեկտեմբերի 10–ին կկայանա պաշտոնական մրցանակաբաշխությունը։