Բավ է պառակտվել
06-10-2014 14:58

Հայտնի են բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2014-ին Նոբելյան մրցանակ կհանձնվի ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերներին, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին՝ գլխուղեղի բջջային համակարգի բացահայտման համար, որը որոշում է տարածությունում գտնվելու դիրքը, ասվում է Նոբելյան հանձնաժողովի կայքում։
Նախորդ տարի մրցանակը հանձնվել է ամերիկացիներ Ջեյմս Ռոթմանին և Ռենդի Շեքմանին, ինչպես նաև գերմանացի Թոմաս Զյուդհոֆին։
Պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):
Վաղը հայտնի կդառնան ֆիզիկայի ոլորտի մրցանակակիրները: