Բավ է պառակտվել
11-01-2014 15:05

Նիգերիայում խոլերայի համաճարակը 71 մարդու կյանք է խլել

Ինչպես հաղորդում է Газета.Ру-ն, Նիգերիայում սկսված խոլերայի համաճարակն արդեն 71 մարդու կյանք է խլել, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 2 հազարը:

Ամենաշատը հիվանդության դեպքեր գրանցվել են Կանո քաղաքում, որը մեծությամբ երկրորդն է Նիգերիայում:

Համաճարակի հիմնական պատճառը մաքուր ջրի ու սանիտարական պայմանների բացակայությունն է: