26-07-2014 12:14

Նևրոզները սպառնում են նաև երեխաներին. հոգեբան

Նյարդային ապրումները, կոնֆլիկտները և հոգական անհավասարակշռությունը բնորոշ է մարդկանց, սակայն վերջիններս էլ ավելի են սրվում, երբ կան սոցիալական մի շարք խնդիրներ: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը փաստում է, որ նևրոզի ժամանակ մարդու հոգեկան պաշտպանողական մեխանիզմը շեղվում է և ծախսվում էհսկայական հոգեկան էներգիա: Նևրոզները հիմնականում առաջանում են սոցիալական մի շարք պատճառներից: Սակայն հոգեբանը նկատում է, որ վերջին 10 տարիների ընթացքում ավելացել է մանկական նևրոզների թիվը:Շատ հաճախ հարց է առաջանում, արդյո՞ք նևրոզը կարող է հանգեցնել հոգեկան հիվանդությունների: Հոգբանը նշում է, որ երբեմն մարդիկ նևորզը շփոթում են հոգական շեղումների հետ, սակայն դա թյուրըմբռնում է:
Իսկ ինչպես է հնարավոր հաղթահարել նևրոզը: Պողոսյանը հորդորում է դիմել մասնագետի օգնությանը: Մանավանդ երեխաների մոտ այն հաճախ է նկատվում, ուստի հարկավոր է ծնողների ուշադրությունը:

Հոգեբանը նկատում է, որ նևրոզները հիմնականում առաջանում են վաղերի, ինչպես նաև ընտանեկան կոնֆլիկտների հետևանքով: Այն սպառնում է նաև ամուսնալուծված մարդկանց, որոնց ընտանիքներում նևրոզը սպառնում է նաև երեխաներին: