Բավ է պառակտվել
15-10-2014 13:45

Էբոլայի վտանգը չպետք է թերագնահատել.Կ.Ճշմարիտյան

Այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա ժողովի արդյունքները, որին մասնակցել էր նաև հայկական պատվիրակությունը հայտարերց, որ պետք չէ թերագնահատել  Էբոլա տենդի վտանգավորությունը միայն նրա համար, որ Հայաստանն Աֆրիկայից հեռու է գտնվում: Ճշմարիտյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկված թեմաներից մեկը էբոլա տենդի համաճարակի վտանգն էր, թեեւ առաջին հայացքից այս թեման միջազգային ֆինանսների եւ տնտեսական աճի հետ կապ չունի:  «Բայց չմոռանանք, որ պետության բարեկեցությունը նաեւ առողջապահությունից է կախված: Այնպես որ, պետք չէ կատակի տալ եւ մտածել, որ ամեն ինչ կանցնի ինքնաբերաբար», – նշել է Ճշմարիտյանը: