Բավ է պառակտվել
12-09-2016 15:26

Անվանվել են սրտի ու անոթների համար ամենավտանգավոր 5 մթերքները

Ոչ շատ վաղուց, սրտի իշեմիկ հիվանդություններն այդքան էլ տարածված չէին, սակայն ներկայումս բոլոր մահացությունների կեսից ավելին սրտանոթային հիվանդությունեների պատճառով է:

Գիտնականները կարծում են, որ պատճառը սննդակարգի ոճի փոփոխության մեջ է: Մասնավորապես, մեծ քանակությամբ «գաղտնի» շաքարի ու աղի պարունակությամբ սննդի օգտագործման մեջ:

Ընդորում, սննդի վրա չտնտեսելն ամենևին չի նշանակում, որ այդ սնունդը օգտակար է սրտի համար:

Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք վնասակար են սրտի ու անոթների համար:

1. Մոդիֆիկացված ճարպերով պատրաստված բոլոր ապրանքները՝ թխվածքաբլիթները, կրեմով տորթերն ու մի շարք յուղոտ պանիրի տեսակներ:

2. Ապխտած ու կիսաապխտած մթերքները, գնված պաշտետները(նրանք պարունակում են մեծ քանակությամբ ճարպ):

3. Սև ու կարմիր խավիարը:

4. Շամպայնն ու փրփրուն գինիները

5. Գարեջուրը (0.5 լիտրից ավելը տղամարդկանց համար և 0.33` կանաց):

Զարկերակային բարձր ճնշումը երբեմն ընդհանրապես չի նկատվում

Այն որ զարկերակային բարձր ճնշումը հնարավոր չէ չզգալ` իրականությանը չի համապատասխանում, քանի որ շատ հիպերտոնիկներ իրենց ճնշման բարձր ցուցանիշների մասին տեղեկանում են միայն հիվանդանոցում , որտեղ հայտնվում են հանկարծակի սրտի նոպայից հետո:

Կորոնար զարկերակները խցանվում են աստիճանաբար և արդյունքում սիրտը ընտելանում է լարված վիճակով աշխատելուն` առանց մարդուն արտաքին անհարմարություն պատճառելու: Եվ այդ ամենի արդյունքում հանկարծակի տեղի է ունեում նոպա:

Որպեսզի դա տեղի չունենա, 35 տարեկանից հետո բոլոր մարդկանց խորհուրդ է տրվում շաբաթական գոնե 1 անգամ չափել ճնշումը: Ճնշման նորմայի վերին ցուցանիշը համարվում է 140/80-միավորը: Իսկ այն, որ մարդիկ նշում են, թե իրենց նորմալ ճնշումը 150/90 է` իրականություն չէ:

Առաջին ախտանշանը վատ քունն է

Ընդունված է համարել, որ իշեմիկ հիվանդությունների առաջին ախտանշանը հանդիսանում է կրծքավանդակի ձախ հատվածում հայտնված ցավային զգացողությունները: Սակայն իրականում նման կերպ դրսևորվում է կամ արդեն զարգացած ստենոկարդիան կամ առհասարակ սրտի հետ կապ չունեցող խնդիրները, օրինակ` գաստրիտը, պանկրետիտն ու նևրալգիան:

Իսկ սրտանոթային համակարգի խնդիրների առաջացման առաջին ախտանշանների շարքում են ՝
· քնի խանգարումը(առավել հաճախ կամ դա այն է, որ մարդիկ չեն կարողանում քնել երեկոյան, այսինքն տենդային տագնապը, կամ երբ հաճախակի արթնանում են գիշերվա ընթացքում)

· ցերեկային հոգնածություն, որը պատճառ չունի

· սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում օդի բացակայության զգացողության առաջացում

Ֆիտնեսի կանոնները սրտի համար

Սրտի ու անոթների համար ամենավնասակար համարվում են կարճաժամկետ սպորտային ծանր մարզումները (օրինակ ծանրաձողը): Որքան ավելի ծանր է ծանրձողը, այնքան ավելի մեծ է սիրտը «վնասելու» ռիսկը:

Հարկավոր չէ մրցակցել մարզասրահում հմուտ մարզիկների հետ, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի պատրաստվածության յուրովի մակարդակ:
Հետևեք զակերակին, եթե այն մարզումների ժամանակ գերազանցում է րոպեում 130-140 զարկը, ապա, ինչպես նշում են մասնագետները , սկսում են «այրվել» մկաններն ու սիրտը: