Բավ է պառակտվել
13-07-2016 16:23

Ալթայում ավշային ժանտախտի վարակի դեպք է արձանագրվել

Ալթայի Հանրապետության Կոշ-Աչագովսկի շրջանի Կենտրոնական հիվանդանոց հազվագյուտ ախտորոշմամբ մի երեխա է ընդունվել: 10-ամյա տղայի մոտ ավշային ժանտախտ է` հիվանդություն, որը միջնադարում ամբողջ քաղաքների կյանք է խլել: 17 մարդիկ, ովքեր շփվել են հիվանդի հետ մինչև ախտորոշումը, այժմ գտնվում են մասնագետների հսկողության տակ: Այդ մարդկանց մոտ հիվանդության ախտանիշները դեռ բացակայում են: Հիվանդը հոսպիտալացվել է հուլիսի 12-ին, նա ուներ բարձր ջերմաստիճան` մոտ 40 աստիճան: Ամենայն հավանականությամբ, ըստ փորձագետների, երեխան վարակվել է կենդանիներից` տարածաշրջանում ավշային ժանտախտն արձանագրված է որոշ կենդանիների մոտ: Այժմ նա իրեն լավ է զգում, կյանքի սպառնալիք չկա:
Միջադեպի հետ կապված որոշվել է բնակչության զանգվածային պատվաստումներ կատարել: Ռոսպոտրեբնադզորում հայտնել են, որ կարանտինի ներդրման կարիք չկա, քանի որ արձանագրված ժանտախտի ձևը թոքային չէ:
2016 թվականի հունիսի սկզբին Թաթարստանում ժանտախտային ցուպիկի մանրէների նախատիպերի օջախ է հայտնաբերվել: