Բավ է պառակտվել
03-11-2014 10:54

Ուռուցքաբանության նոր կենտրոնը կբացվի գարնանը. Ա.Մուրադյան

Այսօր ԱԺ-ում ընթացող 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ հաջորդ տարի ին կավելանա առողջապահության ոլորտի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը: Անդրադառնալով նոր կառուցվող Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնին, որի շինարարությունն արդեն մոտենում է ավարտին, նախարարն ասաց, որ ըստ նախատեսվածի` այն դռները կբացի 2015թ-ի գարնանը. «Կարծում եմ փետրվարին, երբ ավարտվեն շինարարական աշխատանքները, կիրականացվեն արդեն սարքավորումների փորձարկումները, որոնք արդեն Երևանում են»: Նախարարը տեղեկացրեց, որ կենտրոնը երեք մասնաշենք է ունենալու, երրորդ մասնաշենքը, օրինակ, նախատեսված է լինելու շուրջ 100 մահճակալի համար, որտեղ իրականացվելու է քիմիաթերափիան:  Բացի այս, հաջորդ տարի կվերակառուցվեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, ինչպես նաև Կապանի և մի շարք այլ քաղաքների կենտրոններ:  Նշենք, որ հաջորդ տարի պետբյուջեով առողջապահության ոլորտին հատկացվելու է 42.5 մլրդ դրամ: