Բավ է պառակտվել
27-01-2016 11:25

Մոսկվայում գիպի պատճառով կարանտին է մտցվել

Մոսկվան անցել է գրիպով հիվանդացության համաճարակային շեմը 37.8%-ով: Ըստ Մոսկվայի գլխավոր սանիտարական բժիշկ Ելենա Անդրեևայի` գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդության դեպքերի 61%-ը արձանագրվում է երեխաների շրջանում: Մտահոգիչ փաստ է, որ ավելի ու ավելի շատ հիվանդներ տառապում են գրիպի ծանր տեսակով: Այս առումով որոշում է կայացվել հիվանդության տարածումը կանխելու նպատակով քաղաքում կարանտին մտցնել: Ընդհանուր առմամբ, ներկայումս Ռուսաստանում գրանցված են գրիպով և սուր շնչառական հիվանդություններով մոտ 30 միլիոն մարդ: Երկրի 47 շրջանում գերազանցվել են հիվանդացման շաբաթական համաճարակաբանական շեմերը: Շրջանառվող վիրուսների թվում գերակշռում է AH1N1-2009-ը` խոզի գրիպ: Ըստ Պոպովայի. «Խուճապի մատնվելու համար հիմքեր չկան են: Մենք ակնկալում ենք, որ այդ մակարդակը կսկսի կկրճատվել երկու-երեք շաբաթվա ընթացքում»: