Բավ է պառակտվել
21-05-2015 14:55

ՀՀ առողջապահության նախարարությունը կստուգի մանկապարտեզները և դպրոցները

Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ կանցկացնի հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում։ Այս մասին որոշվել է Կառավարության նիստում։ Ինչպես հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որոշումն առաջարկում է տարեկան 70 մլն դրամի շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար չեղյալ համարել պետական ստուգումների վրա դրված սառեցումը։ Առաջարկվում է հանել արգելքը նաև կրթական հաստատությունների համար, որպեսզի այնտեղ հնարավոր լինի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ստուգումներ անցկացնել։ «Մեր մտահոգությունը կապված է դպրոցներից եւ մանկապարտեզներից ստացվող տագնապալի ազդակների հաճախակիացման հետ»,- ասաց նախարարը։