Բավ է պառակտվել
30-01-2016 11:10

Ռուսաստանում գրիպի հիվանդացության ցուցանիշը կնվազի երկու շաբաթից

Գրիպի և սուր շնչառական սեզոնային հիվանադացության մակարդակն անկում կապրի երկու շաբաթից: Նման կանխատեսում է արել Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:
Այս պահին համաճարակաբանական շեմը գրեզանցվել է 50 տոկոսով, սակայն բժիշկների կարծիքով, ցուցանիշները կրիտական չեն: Նշվում է, որ գրիպի բարդացման հետևանքով Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 126-ի: Գրիպով վարակվելուց խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերը, խուսափել մարդաշատ վայրերից, կրել մեկանգամյա օգտագործման դիմակներ: Հիվանդանալու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի ու չզբաղվել ինքնաբուժմամբ: