Բավ է պառակտվել
28-04-2015 15:56

Առողջապահության նախարարն առաջարկում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների հավաստագրում

ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ինչպես ներկայացրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նախագծով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական հմտությունների և ունակությունների շարունակական զարգացումը և մասնագիտական գործունեությունը իրականացնելու թույլատվությունն ապահովելու նպատակով ներդնել բուժաշխատողների հավաստագրման համակարգ: «Հնացած և արդեն իրեն չարդարացրած համակարգն այսօր փոփոխության կարիք ունի»,- ասաց նախարարը: Նրա խոսքերով՝ 2001թ-ից ֆիզիկական լիցենզավորումը որպես փաստ գոյություն չունի առողջապահության համակարգում և կադրային ներուժի հավաստագրման գործընթացը բաց է: «Այն խիստ կարևոր փաստաթուղթ կարող է հանդիսանալ բոլոր այն երկրների համար, որոնք առաջնահերթությունը տալիս են որակին, իսկ որակի պարտադիր ու անբաժան մասը կադրային ներուժն է: Հավաստագրումը թույլ կտա կազմակերպել նաև օտարերկյա մասնագետների աշխատանքները Հայաստանում»,- ասաց Ա.Մուրադյանը: