Բավ է պառակտվել
15-02-2016 09:39

Այսօր քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է

Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը (International Childhood Cancer Day) երկրագնդի բազմաթիվ երկրներում նշում են յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին: Այս օրը առաջին անգամ հայտնվել է օրացույցում 2001թ.-ին' Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհային կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ (ICCCPO):
Այսօր արդեն Քաղցկեղով հիվանդ երեխաների օրը նշվում է 40-ից ավելի երկրներում' Մանկական ուռուցքաբանների միջազգային ընկերության հովանու ներքո:
Այս խնդրի արդիականությունը, դժբախտաբար, աճում է: Համաձայն բժշկական վիճակագրության՝ յուրաքանչյուր տարի աշխարհում 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, որից կեսը մահանում է:
Հաջողված բուժման գրավականը համարվում է հիվանդության վաղաժամ ախտորոշումը: Եթե հիվանդությունը հայտնաբերվում է առաջին կամ երկրորդ փուլերում, բուժումը հաճախ բարեհաջող ավարտ է ունենում: Սակայն քաղցկեղի դեպքերի 1/10 մասը հայտնաբերվում է միայն երրորդ փուլում, իսկ երեխաների 8%-ի մոտ այն աշխտորոշվում է նույնիսկ չորրորդ փուլում: Բարդությունը կայանում է նաև նրանում, որ քաղցկեղի ձևերը բազմազան են. քաղցկեղն ունի մոտ 200 տեսակ և հիվանդությունը կարող է սկսվել ցանկացած օրգանում: Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում է լեյկեմիան կամ արյան քաղցկեղը:
Զարգացած երկրներում, որտեղ բժիշկները տիրապետում են անհրաժեշտ ախտորոշիչ սարքավորումներին, այժմ ապաքինվում են քաղցկեղով հիվանդ 4 երեխաներից 3-ը: Զարգացող երկրներում իրավիճակն այլ է: Հենց այսպիսի երկրներում են ապրում ուռուցքաբանական հիվանդություններով տառապող երեխաների 80%-ը: Այսօր բոլոր ոչ անտարբեր մարդիկ կարող են օգնություն ցուցաբերել իրենց հնարավորությունների սահմաններում: