Բավ է պառակտվել
18-02-2014 14:23

Բժիշկը պաշտոնյաներին հորդորում է տարվա մեջ գոնե մեկ անգամ հանգստի մեկնել

Այսօր, հրավիրված ասուլիսի ժամանակ, նեյրովիրաբույժ Նիկոլայ Խաչատրայանը խոսեց հանգստի մեկնելու կարևորության մասին: Ըստ նրա հանգիստը մասնավորապես կարևոր է պաշտոնյաների համար, այդպես նրանք կարող են լիցքաթափվել ու ավելի շատ մտածել երիկրի կարևորագույն հարցերի շուրջ:
Բժիշկը ոչ միայն պաշտոնյաներին, այլև բոլոր մարդկանց հորդորեց տարվա մեջ գոնե մեկ անգամ հանգստի մեկնել, վերջինս նպաստում է օրգանիզմի առողջացմանը:
Նիկոլայ Խաչատրյանը իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում եկել է այն եզրահանգմանը, որ մարդը բոլոր էլեկտրական սարքերի նման աշխատող մի սարք է և անընդհատ վերալիցքավորվելու կարիք ունի:
Օգտագործելու դեպքում մարտկոցը նստում է, նորից դնում են լիցքավորման: Այս պրոցեսը տևում է այնքան ժամանակ, մինչև մարտկոցը մեռնում է և նոր մարտկոց են գնում:
«Իմ առաջարկը և հետագա փորձերն ուղղված են հենց դրան: Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ մարդու մկանը գիշերը էներգիա է արտադրում, իսկ ցերեկը՝ ոչ»,- հավելեց բժիշկը: