31-07-2014 12:56

Մարզերում անպտղությունը հաճախ բուժում են գուշակությամբ և հեքիմաբուժությամբ. Վ. Շահրամանյան

Ամուսնացած զույգերի համար թերևս ամենաառաջնային հարցը երեխայի ծնունդն է: Ցավոք, շատ ու շատ ընտանիքներում առաջանում են բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնց պատճառով երեխայի ծնունդն ուշանում է: Բժիշկները մշտապես հորդորում են, երախա ծրագրելուց առաջ անցնել համապատասխան ստուգում և պարզել, արդյո՞ք առողջական որևէ խնդիր ունեն, թե՞ ոչ: Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը կարծում է, որ հաերի համար այս խնդիրը նաև սոցիալական նշանակություն ունի: Անպտղության համար այսօր բազմաթիվ ժամանակակից պատճառներ են ի հայտ եկել, որոնցից մեկը էկոլոգիան է:

News.gisher.ru-ի հետ զրույցում Շահրամանյանը նշեց, որ այսօր սեռավարակներն երիտասարդացել են: Ըստ նրա, դրա պատճառներից մեկն այն է, որ զույգերը գիակցելով, որ ինչ-ինչ խնդիրներ ունեն, այդուհանդերձ չեն դիմում բժշկին: Իսկ ահա կանանց անպտղության համար բավականին նպաստավոր են նյարդահոգեբանակա վիճակները, որն առաջացնում է լարվածություն, ինչն էլ խանգարում է հղիանալուն:
Բժիշկը փաստում է, որ ամուսնությունից հետո զույգը կարող է անպտուղ համարվել միայն 1 տարի անց: Կանանց և տղամարդկանց մոտ անպտղության պատճառ կարող են հանդիսանալ հորմոնային խանգարումները: Իսկ ահա տղամարդկանց մոտ կարող է պատճառ հանդիսանալ պատանեկան տարիքում կրած վիրուսները, օրինակ, ժողովրդական լեզվով ասած, խոզուկը: Հակացուցված է նաև ալկոհոլը, ծխախոտը և առհասարակ վատ սովորությունները:

Շահրամանյանը նկատում է, որ հատկապես մարզերում լայն տարածում ունի հեքիմաբուժությունը: Անպտղության ժամանակ դիմում են ամեն տեսակ միջոցների, բացի բժշկից: Սակայն դա թյուր կարծիք է, քանի որ գուշակները, թուղ ու գրերը և հեքիմները չեն կարող լուծել այդ խնդիրը: Վերջինիս հարկավոր է մասնագիտական լուրջ մոտեցում: