Բավ է պառակտվել
25-04-2014 08:57

Այսօր մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր աշխարհը նշում է մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այնհիվանդությունն այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից: Աշխարհի հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում և շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո:
Մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում և միայն տարի` 1963-1994թթ է որ բացակայել է.:
1994 թվականին մալարիան կրկին ներխուժեց Հայաստան: Համալիր և բազմոլորտ պայքար ծավալվեց Հայաստանում տեղական մալարիան վերացնելու ուղղությամբ: Այս գործում երկրին աջակցել է միջազգային հանրությունն` ի դեմս միջազգային կազմակերպությունների:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման միահամուռ իրականացված դժվարին աշխատանքը զգալի արդյունքներ է տվել` նշանակալի կրճատվել է մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիան, նվազել են հիվանդության դեպքերը և 2003-ից ի վեր Հայաստանում ստեղծվել են մալարիայի վերացման նախադրյալներ: 2003 թվականից Հայաստանը, վերանայելով մալարիայի դեմ պայքարի ռազմավարությունը, եվրոպական տարածաշրջանում եզակի երկրներից մեկն է, որն անցել է մալարիայի դեմ պայքարից դեպի տեղական մալարիայի վերացմանը:
Եվ ահա 2006 թ. ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: