03-10-2014 14:39

ՀՀ-ում առկա համաճարակաբանական վիճակը նորմայի սահմաններում է.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ մեր երկրում առկա համաճարակաբանական վիճակը նորմայի սահմաններում է:  «Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` այս սեպտեմբերին սուր շնչառական հիվանդությունների աճ չի գրանցվել, իսկ գրանցվածներն էլ միայն սեզոնային մրսածությամբ և ոչ վտանգավոր հարուցիչներով են պայմանավորված»,-նշեց բանախոսը: Ըստ  Լիանա Թորոսյանի խոսքի՝ հանրապետությունում առկա համաճարակաբանական վիճակը տեսչության խիստ վերահսկողության տակ է գտնվում: «Սուր շնչառական հիվանդություններից հնարավորինս խուսափելու համար պետք է ընդամենը հետևել բժշկի խորհուրդներին, ինքնաբուժությամբ չզբաղվել և հեռու մնալ հիվանդ մարդկանցից, իսկ որ ամենակարևորն է՝ հիվանդ վիճակում աշխատանքի կամ դպրոց չգնալ»,- մանրամասնեց ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետը: