Բավ է պառակտվել
26-02-2014 15:19

«Հանրապետությունում տարածված է գրպի A տեսակի H3 ենթատեսակը».մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը հայտրարեց, որ հանրապետությունում տարածված է գրպի A տեսակի H3 ենթատեսակը, որը որևէ կենդանական ծագում չունի և հեշտությամբ ենթարկվում է բուժման:
«Նմանատիպ պատկեր է եվրոտարածաշրջանի այլ երկրում: 58 անդամ երկիր, որոնք անդամակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ներկայացնում են նմանատիպ տվյալներ, ինչպիսին մեր երկրում: Սա պետք է վերագրել սեզոնային բնականոն ընթացքին»,-ավելացրեց Լիանա Թորոսյանը:
Մասնագետը խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ, չօգտվել տարբեր ինտերնետային կայքերում տեղադրված բուժման մեթոդներից:
«Մենք գտնվում ենք շնչառական վարակի սեզոնում: Վերջին օրերին եղանակը տաքանում է, անցել ենք թեթև հագուստի, որով էլ պայմանավորված նաև մրսածության գործոնի ազդեցությունն է մեծանում»,-ասաց Լիաննա Թորոսյանը և հորդորեց տարբերել գրիպը հարբուխից:
«Գրիպն ընթանում է բավականին ծանր: Հիմա և գրիպ կա, և շնչառական վարակներ, որոնք գրիպին շատ նման է»,-նեց մասնագետն ու խորհորդ տվեց պահպանել գրիպով վարակվելուց զերծ մնալու առաջնային կանոնները. «Պահպանել 2 մ հեռավորություն հիվանդից, խուսափել օդակաթիլային փոխանցումից, պահպանել հազի և փռշտոցի էթիկայի կանոնները, ճիշտ և հաճախակի լվացվել, օդափոխել փակ տարածքը»: