Բավ է պառակտվել
04-12-2014 20:08

Դեղորայքը չի թանկանա. ԱՆ

Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  լրագրողներին հայտարարեց, որ ներկրված դեղերը չպետք է շատ թանկանան:  Նախարարի խոսքով, նախարարությունն արդեն հանդիպումներ է ունեցել դեղերի խոշոր ներկրողների հետ՝ պարզելու համար, թե որքանո՞վ նրանց վրա կանդրադառնան դոլարի փոխարժեքի տատանումները: «Իրավիճակը վերահսկողության տակ է: Առաջին անհրաժեշտության դեղերը շատ չեն թանկանա»,- ասաց նախարարը: Նշենք, որ վերջին 10 օրերի ընթացքում հայկական դրամը 10%-ով արժեզրկվել է:վ