Բավ է պառակտվել
27-09-2016 17:02

ՀՀ-ի և տարածաշրջանի խոշորագույն քարհանքը կարող է դառնալ առողջարանային զբոսաշրջության կենտրոն

Հայաստանում տեղակայված տարածաշրջանի խոշորագույն քարհանքը կարող է դառնալ առողջարանային զբոսաշրջության կենտրոն, այսօր ասաց Welcome to Armenia ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը:

Նա նշեց, որ այս հարցը կքննարկվի հոկտեմբերի 28–ին Հայաստանում կայանալիք Welcome to Armenia զբոսաշրջությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ: «Կոնֆերանսի շրջանակում 325 մետր խորություն ունեցող քարհանքն առաջին անգամ կներկայացվի որպես աղով բուժվելու կենտրոն:

Ցանկացողները կարող են իջնել 223 մետր խորության վրա, անցկացնել այնտեղ 3-4 ժամ, ծանոթանալ գործող հանքավայրի աշխատանքներին և այնտեղ բուժման կուրս անցնել», - ընդգծեց Փենեսյանը:

Նրա խոսքով, նման բուժման տևողությունը կազմում է մեկ-երկու շաբաթ: «Եթե մենք կարողանանք ճիշտ ներկայացնել այս գաղափարը, կարծում եմ, որ կգտնվեն զբոսաշրջիկներ, ովքեր կցանկանան այնտեղ բուժվել», - ավելացրեց Փենեսյանը:

Նա նշեց, որ հանքավայրը կարելի է օգտագործել ոչ միայն բուժիչ, այլ նաև այլ նպատակներով: «Հանքավայրը բաց է բոլոր ցանկացողների համար», - ընդգծեց Փենեսյանը:

Աղի թերապիան կիրառվում է թոքերի, ալերգիայի, բրոնխիալ աստմայի, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների և արյան շրջանառության համակարգի բուժման դեպքում: