Բավ է պառակտվել
14-05-2014 13:24

Կրծքագեղձի քաղցկեղը սպառնում է ոչ միայն կանանց այլև տղամարդկանց

Կանայք մշտապես անհանգստանում են իրենց ֆիզիկական առողջության համար, քանի որ ողջ աշխարհում կանացի հիվանդությունների և կրծքագեղձի քաղցկեղի աճի միտում է նկատվում: Եթե չունենք առողջություն, ուրեմն ոչինչ չունենք, այսպես է կարծում հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, ով կանանց հորդորում է տարին մեկ անգամ անպայման հետազոտվել: Կանայք պետք է գիտակցեն, որ ՛՛պարտավոր են՛՛ առողջ ապրել: Ըստ մասնագետների քաղցկեղի լավագույն և արդյունավետ բուժումը ժամանակին այն հայտնաբերելն է: Սովորաբար մարդին բժշկի դիմում են այն ժամանակ, երբ ՛՛դանակն արդեն ոսկորին է հասնում՛՛, իսկ բժիշկները հորդորում են և փաստում, որ ժամանակին հետազոտվելու դեպքում հնարավոր կլինի քաղցկեղը հայտնաբերել, անգամ բջջային փուլում, որը բուժվում է և չի խորանում: Ի համեմատություն 17 տարի առաջվա, թե կանայք և թե տղամարդիկ սկսել են ավելի վաղ շրջանում բժշկի դիմել ու հետազոտվել, նկատում է Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ բժիշկների հիվանդության քայքայման փուլում բժիշկը չի կարող արդյունավետ բուժում նշանակել, մարդիկ նախօրոք չմտածելով իրենց առողջության մասին, բարդացնում են նաև բժիշկի աշխատանքը: Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղից չեն խուսափում նաև տղամարդիկ, իրենց մոտ 17 տարվա ընթացքում գրանցվել է տղամարդկանց քաղցկեի 37 դեպք: Բժիշկները հորդորում են հաճախակի ստուգվել, իսկ մարդկանց մոտ կա մտավախություն, արդյո՞ք ավելորդ անգամ ճառագայթվելը չի նպաստի քաղցկեղի զարգացմանը կամ առաջացմանը: Ամբողջովին նոր տեխնիկայի և վերապատրաստված բժիշկների շնորհիվ այն բացառվում է, տարին մեկ անգամ հետազոտվելը չի կարևող որևէ գոյացության պատճառ հանդիսանալ:

Բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Հովակիմյանի համոզմամբ մարդիկ հաճախակի չեն դիմում բաժշկի, քանի որ կա հոգեբանական գործոն: Նրանք վախենում են և անհանգստանում որևէ գոյացության հայտնաբերման համար, քանի որ դա, ըստ նրանց, կարող է ճակատագրական դառնալ: Բժիշկը հիշեցնում է, վաղ փուլում հայտնաբերելով հիվանդությունը մարդիկ ժամանակին կստանան որակյալ ու արդյունավետ բուժում: Իսկ ահա կրծքով կերակրող մայրերի մոտ շատ հաճախ նկատվում են գոյացություններ, որոնց բուժմամբ սկսում են հեքիմները զբաղվել: Բժիշկը զգուշացնում է, որ հեքիմներն իրենց անհայտ բաղադրատոմսերով կարող են միայն խորացնել առկա խնդիրը:
Չեն ցանկանում վախեցնել, բայց զգուշացնում են, որ խնդիրը թաքցնելով միայն վատ արդյունքի կհանգեցնեն: Քաղցկեղ հիվանդությունը երիտասարդացել է, իսկ ահա 35-ից 40 տարեկան կանայք ու տղամարդիկ էլ ավելի զգոն պետք է լինեն: Շատացել է նաև քաղցկեղի համար նպաստավոր պայմանները, օրինակ՝ աբորտները: Բժիշկները մաղթում են առողջություն և հորդորում, որ հարկավոր չէ վախենալ ու խուսափել բժշկի նոտ այցից: