Բավ է պառակտվել
28-09-2013 13:07

Կոֆեինը դանդաղեցնում է ուղեղի զարգացումը

Ըստ գիտնականների` սուրճի, էներգետիկ եւ գազավորված ըմպելիքների  հաճախակի օգտագործումը  դանդաղեցնում է դեռահասների ուղեղի զարգացումը: Կրծողների վրա անցկացված փորձերի արդյունքում բացահայտվել է կոֆեինի նման ազդեցության պատճառները:

Ուղեղի զարգացման գործընթացը եւ  նեյրոնային կապերի օպտիմալացումը սեռական հասունացման շրջանում տեղի է ունենում խոր քնի ժամանակ: Փորձի ադյունքում պարզվել է, որ կոֆեինի ազդեցությամբ քնի հենց այդ հատվածը խանգարվում է:

Սուրճի, էներգետիկ եւ գազավորված ըմպելիքների  հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել շիզոֆրենիայի, տագնապային ու հոգեկան խանգարումների, իսկ քաղցր գազավորված ըմպելիքները երեխաներին դարձնում են դյուրագրգիռ ու ցրված, հաղորդում են գիտնականները: