Բավ է պառակտվել
18-01-2016 09:44

Սուրճը` հարբուխի դեպքում

Բժիշկները պնդում են, որ շնչառական հիվանդությունների դեպքում պետք է խուսափել սուրճից, քանզի ըմպելիքը սրտին ավելորդ ծանրաբեռնվածություն կստեղծի, ինչը ցանկալի չէ առանց այն էլ թույլ օրգանիզմի համար: Սակայն, ի ուրախություն սուրճի անդավաճան երկրպագուների, նշենք, որ սիրելի ըմպելիքը կարելի է օգտագործել նաև հարբուխի ժամանակ` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են սրտանոթային հիվանդություններ: Ըստ արևելյան բժշկության` սուրճը համադրելով մի շարք համեմունքների հետ՝ կարելի է շատ արագ ապաքինվել:

Սուրճ և հիլ: Հիլը մրսածության դեմ օգտագործվող խառնուրդների կարևոր բաղադրիչներից է: Այն հավասարակշռում է օրգանիզմը, ամրացնում սրտի աշխատանքը:

Սուրճ և դարչին: Դարչինով համադրված ոչ թունդ սուրճը կարող է շատ օգտակար լինել ինչպես հիվանդության առաջին նախանշանների ժամանակ, այնպես ել բարձր ջերմությունից հետո, երբ օրգանիզմը դեռ թույլ է:

Սուրճ և անիսոն: Այս երկուսը միասին պարզապես հրաշքներ են գործում հազի դեպքում: Ըմպելիքը վերականգնում է խզված ձայնալարերը, թեթևացնում շնչառությունը: