Բավ է պառակտվել
13-09-2013 23:25

Կարմիր մսի օգտագործումը կարող է առաջացնել Ալցհեյմերի հիվանդություն. գիտնականներ

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ճաշացանկում կարմիր մսի հաճախակի առկայությունը վտանգավոր է ուղեղի համար: 
Նման դիետան հանգեցնում է բացասական փոփոխությունների, այդ թվում՝ առաջացնում Ալցհեյմերի հիվանդություն:
Պրոֆեսոր Ջորջ Բարտզոքիսի խոսքերով՝ մարդու համար վտանգավոր են տաու և բետա-ամիլոիդ պրոտեինները, որոնք քայքայում են նեյրոնների միջև կապը:
Մսի օգտագործումը բերում է օրգանիզմում երկաթի կուտակման, ինչը արագացնում է այդ բացասական գործընթացը՝ խախտելով մարդկային ուղեղի աշխատանքը՝ հաղորդում է Myjane պորտալը:
Պրոֆեսորը ընդգծում է, որ Ալցհեյմեր հիվանդության ու երկաթի բարձր մակարդակի պարունակության կապը հայտնի էր նաև նախկինում:

Սակայն մինչև այս պահը գիտնականները ենթադրում էին, որ երկաթի կուտակումը հիվանդության հետևանք է: Սակայն պարզվել է, որ դա ոչ թե վատ հետևանք է, այլ պատճառ: