Բավ է պառակտվել
20-05-2014 13:42

Նկատվում է ջրծաղիկի սեզոնայնի բարձրացում. մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բժիշկ-համաճարակաբան Կարիեն Քոչարյանը հայտատարեց, որ ՀՀ-ում ջրծաղիկի սեզոնային բարձրացում է նկատվում:
«Ջրծաղիկը արագ տարածվելու հակում ունի և շատ արագ առողջ մարդիկ կարող են վարակվել: Որպես օդակաթիլային վարակ, այն ունի սեզոնայնություն: Ամենաբարձրը միշտ լինում է աշնան վերջին, ձմռանը և վաղ գարնանը: Հիվանդությունը սկսվում է բարձ ջերմությամբ, հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է», -ասաց համաճարակաբանը: Բանախոսի խոսքով առողջապահության նախարարությունը մոնիտորինգ է անցկացնում դպրոցներում, մանկապարտեզներում: Բժշկուհին հավելեց նաև, որ հիվանդությունը կարելի է և տնային պայմաններում բուժել, սակայն բարդության դեպքում բուժումը իրականացվում է հիվանդանոցներում:

Հիշեցնենք, որ ջրծաղիկը վարակիչ, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Սկզբում դիտվում է 1 օր տևողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը` ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում: