Բավ է պառակտվել
06-06-2014 15:00

Մեր երկրում տարեկան չեն ծնվում շուրջ 2000 աղջիկներ՝ միայն իրենց սեռի պատճառով.մասնագետ

ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ մեր երկրում տարեկան չեն ծնվում շուրջ 2000 աղջիկներ՝ միայն իրենց սեռի պատճառով: «Հայաստանն այլևս ժամանակ չունի միայն քարոզչությամբ խնդիրը լուծել, հարկավոր է նաև օրենքով հարցը կարգավորել», - ընդգծեց բանախոսն ու հավելեց. 
«Ըստ վիճակագրության՝ զույգի երկրորդ երեխաները՝ ծնվում են 100 աղջիկ, 160 տղայի դիմաց, սա մեծ տարբերություն է, բայց արդեն երրորդ երեխայի դեպքում տարբերությունը մեղմվում է: Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները պայմանավորված են մի քանի գործոնով՝ մարդիկ երկու-երեք երեխաներ են ուզում ունենալ և նրանցից մեկը գոնե տղա լինի: Երկրորդ պատճառն այն է, որ հայ ազգը տղա երեխայի մեջ տեսնում է տոհմի շարունակողին»: Կարինե Սարիբեկյանը հիշեցրեց, որ Առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալը, արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը, արդեն այս ամիս կներկայացվի կառավարությանը:
«30 շաբաթականն այն ժամանակն է, երբ մենք կնոջը տալիս ենք իր քարտը ու ասում, որ պատրաստվի ծննդաբերության: Այսինքն այդ ժամանակ կնոջը ասում են երեխայի սեռը, որպեսզի նա հասցնի պատրաստվել՝ համապատասխան հագուստ և այլն»,-մանրամասեց բշժկուհին:
Լրագրողների այն դիտարկմանն, ըստ որի սրանով մեծանում է կոռուպցիոն ռիսկը, կարինե Սարիբեկյանը պատասխանեց. «Եթե զույգը ներկայումս 10-ից 10 հնարավորություն ունի սեռը իմանալու ու ցանկության դեպքում դիմել ընդհատման, բայց հետագայում այլ միջոցների կդիմի 10-ից 1-ը, որը հետագայում ևս կբացառվի»,- վստահեցրեց բժիշկն ու շեշտադրեց, որ ոչ բոլոր բժիշկները կհամարձակվեն օրենքը խախտել, քանի որ մշակվող օրենքը նախատեսում է վարչական տուգանքներ: