Բավ է պառակտվել
31-03-2014 18:13

Հայաստանում 2970 կին անվճար բուժօգնություն է ստացել

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի անցած երեք շաբաթների ընթացքում կազմակերպված «բաց դռների օրերին» Երևանում և մայրաքաղաքի առաջատար կլինիկաներից մարզեր մեկնած մասնագետներին դիմել է ավելի քան 27 հազար կին։ Նրանցից 2970-ին բուժօգնություն է ցուցաբերվել ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատված ժամանակացույցով Երևանի առաջատար կլինիկաները մարտի 23-ից մինչև մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում արտագնա «բաց դռների» օրեր են կազմակերպել Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ Մայրաքաղաքից մեկնած մասնագետներից բացի բոլոր մարզերի բուժհիմնարկներում «բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև տեղի մասնագետների կողմից։ Ամբողջական տվյալները կհրապարակվեն կանանց առողջության պահպանման միամսյակի ամփոփման ժամանակ։