22-09-2016 09:09

Որ մթերքներն են արագացնում մաշկի ծերացումը

Շաքարավազ

Առաջին տեղում է շաքարավազն ու տարատեսակ քազցրավենիքները։ Իսկապես, յուրացման պրոցեսի ընթացքում շաքարավազի մոլեկուլները միանում են ճարպերի և սպիտակուցների հետ և արդյունքում ձևավորվում է ֆրուկտոզամինը, որը կուտակվում է օրգանիզմի բջիջներում և սկսում է քայքայել կոլագենի և էլաստանի մանրաթելիկները։ Արդյունքում մաշկը ավելի է չորանում և բարակում, սկսում են ի հայտ գալ կնճիռները։ Իսկ եթե Դուք իսկապես քաղցրակեր եք, ապա խորհուրդ է տրվում փոխարինել շաքարը բնական մթերքով, իսկ խանութի քաղցրավենիքը՝ քաղցր մրգով, չրով և մեղրով։

Ալկոհոլ

Բոլոր ալկոհոլային ըմպելիքները նույնպես բացասական են ազդում մաշկի վրա, չէ՞ որ դրանք ջրազրկում են օրգանիզմը։ Չորացնելով այն , ալկոհոլը արտահայտում է կնճիռները նույնիսկ եթե մաշկը ընդհանուր նորմալ վիճակում է ։
Ալկոհոլը նույնպես ազդում է լյարդի վրա, որի աշխատանքից անմիջականորեն կախված է մաշկը։ Երբ լյարդն այլևս չի հասցնում մշակել և վերացնել տոքսինները օրգանիզմից, ապա միանգամից աչքերի տակ կապտուկներ են առաջանում, մաշկին հայտնվում են սև կետիկներ և պիգմենտային բծեր։
Ալկոհոլը նաև օրգանիզմից դուրս է բերում А և В վիտամնները և կալցիումը, ինչը նույնպես արագացնում է մաշկի ծերացման պրոցեսը։

Կոֆեին

Եվս մեկ ըմպելիք, որը կնճիռներ և մանրաճաքեր է առաջացնում մաշկի վրա՝ սուրճն է։ Հայտնի է , որ կոֆեինը միզամուղ է դուրս հանում օրգանիզմից հեղուկը՝ ջրազրկելով այն։ Բնական է, որ առաջին հերթին տուժում է մաշկը։ Իզուր չէ, որ ամեն բաժակ սուրճից հետո մեկ բաժակ ջուր է խորհուրդ տրվում օգտագործել։

Տրանսգենային ճարպեր

Տրնսգենային ճարպը, որն առաջանում է տապակելու կամ բուսայուղը եռացնելու ընթացքում, առողջությանը բազում վտանգներ սպառնալուց բացի, ոչնչացնում է նաև կոլագենը։ Արդյունքում մաշկը կորցնում է առաձգականությունը, գրգռվում և բորբոքվում է , դառնում է խոցելի ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ Ամենից շատ տրանսգենդերային ճարպեր պարունակում է ֆաստ ֆուդը, և խորհուրդ է տրվում խուսափել այդ տեսակ սննդից։

Կոնսերվանտներ

ժամանակակից սննդային արդյուանբերույթունը, կարծես թե, չի պատկերացնում ինքն իրենց առանց կոնսերվանտների․ այսօր դրանք ավելացնում են գրեթե բոլոր մթերքների մեջ՝ պիտանելիության ժամկետներն երկարացնելու նպատակով։ Ֆոսֆատների, կանցեռոգեն կոնսերվանտների քանակը կարող է սպանել ցանկացած գեղեցկություն՝ առաջացնելով մաշկի բորբոքումներ և արագացնելով ծերացման պրոցեսը։ Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում թարմ կանաչեղենը, բանջարեղենն ու միրգը, նաև այլ սննդամթերքը, որը կոնսերվանտներ չի պարունակում։ Իսկ եթե Դուք չեք ցանկանում հրաժարվել խանութներից գնված համեղ ու գեղեցիկ սննդից, ապա փորձեք բացառել փաթեթավորված մսամթերքը (ապուխտ, երշիկ), որոնք ,որպես կանոն, գերծանրաբեռբված են կոներվանտներով։ Նաև ուշադիր կարդացեք պիտակները՝ նախընտրությունը տալով քիչ քանակությամբ կոնսերվոնտներ պարունակող մթերքին։