Բավ է պառակտվել
20-12-2016 13:11

Իրկուտսկում կեղծ ալկոհոլից թունավորվելու հետևանքով մահացել է 54 մարդ

 

Ինչպես տեղեկացնում է Իրկուտսոկի մարզի առողջապահության նախարար Օլեգ Յարոշենկոն, կեղծված սպիրտ պարունակող « Բոյարիշնիկ»-ից թունավորման զոհ են դարձել 52 մարդ:
«Դեկտեմբերի 20 –ին, ժամը 12.00-ի (մոսկվայի ժամանակով 7.00-ի ) դրությամբ, 28 հոգի մահացել են հիվանդանոցում, 24-ը տարվել են դիահերձարաններ»,- հայտնել է նա:
Նախարարը տեղեկացրել է, որ տվյալ պահին 28 մարդ գտնվում են հիվանդանոցներում: Նրանցից 13-ի վիճակը ծայրահեղ ծանր է, և գրեթե հույս չկա, որ նրանք կապրեն:
Ավելի վաղ Իրկուտսկի մարզի առողջապահության նախարար Օլեգ Յարոշենկոն հայտնել էր, որ կեղծված ալկոհոլից մահացել է 53 մարդ, 77 հոգի էլ տուժել են:
Բժիշկների խոսքերով, տուժածների մեծամասնությունը հիվանդանոցներ են հասցվել կոմայի վիճակում:
Կեղծված « Բոյարիշնիկ»-ից թունավորման նշաններն ի հայտ են գալիս օգտագործումից հետո մեկից- քսանչորս ժամվա ընթացքում՝ կախված խմած հեղուկի քանակությունից և օրգանիզմի անհատական յուրահատկություններից:
Արդեն իսկ պարզվել է, որ տուժածների 99%-ը Նովո-Լենինո միկրոշրջանի բնակիչներ են: Ոստիկանները հենց այդ վայրի մոտակայքում են հայտնաբերել կեղծված սպիրտի ընդհատակյա արտադրամասը:
Առողջապահության նախարարության աղբյուրը տեղեկացնում է, որ այժմ զոհերի քանակը հասել է 54-ի:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Իրկուտսկում մեթիլ սպիրտ պարունակող կեղծված ալկոհոլից թունավորում է տեղի ունեցել: Շրջանում սուգ է հայտարարված՝ ի հիշատակ զոհերի: