Բավ է պառակտվել
20-10-2015 17:55

Ինչպե՞ս կանխել օստեոպորոզը

Օստեոպորոզը ոսկրային հիվանդություն է, որի հիմքում ընկած է կալցիումի դուրս բերումը ոսկրերից: Հիսուն տարեկանից հետո գրեթե 10-15% կանանց մոտ այդ հիվանդությունն առկա է:
Այսօր, օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրը, օրթոպեդ Արարատ Նազանյանը նշեց, որ
հատկապես կանայք պետք է ուշադրություն դարձնեն հոդացավերին, մկանային ցավերին, որոնք կարող են պայմանավորված լինել եղանակային պայմաններից կամ անկախ դրանցից:
Մսնագետը նկատեց, որ հիվանդությունը հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, սակայն շատ ավելի հազվադեպ: Տղամարդկանց մոտ դրա հիմնական պատճառներից է վահանագեղձի ֆունկցիայի խանգառումը:

Բժիշկը նկատեց, որ, եթե մարդը չստանա օստեոպորոզի դեմ համապատասխան բուժում, ապա հեշտությամբ կարող են առաջանալ ոսկրերի կոտրվածքներ. «մարդը նույնիսկ իր մարմնի կշռից կարող է կոտրվածք ստանալ»:
Բժիշկը տեղեկացրեց, որ օստեոպորոզի առաջացումը կանխելու կամ դրությունը թեթևացնելու համար անհրաժեշտ է վարել ակտիվ, շարժուն կյանք, և սննդակարգում պարտադիր ներառել կալցիում պարունակող սննդամթերք.« Անհրաժեշտ է օգտագործել կաթնամթերք, ձկնեղեն, միրգ, բանջարեղեն»,- տեղեկացրեց մասնագետը:

Մարինե Բարսեղյան