Բավ է պառակտվել
02-04-2014 18:07

Ի վերջո արժե՞ երեխաներին պատվաստել

Ծնողները մշտապես բանակացում են այն հարցի շուրջ, թե արդյոք պարտադի՞ր է երեխաներին պատվաստումների տանելը , թե՝ ոչ: Հիմնականում հայ մայրիկները վախենում են պատվաստանյութերի հետագա բացասական ազդեցությունից: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը մանկաբույժ Էլմիրա Մինասովան նշեց, որ Հայաստանում ծնողներն իրավունք ունեն հրաժարվելու երեխաների պատվաստումներից, ինչը նրանք գրավոր ձեւով պետք է կատարեն, սակայն հրաժարվելը միանշանակ սխալ է: Ըստ մանկաբույժի Հայաստանում պատվաստումների մոլի հակառակորդներ քիչ կան , իսկ ծնողների հետ բացատրական զրույցի արդյունքում բժիշկներին հիմնականում հաջողվում է նրանց համոզել: Էլմիրա Մինասովան հերքեց պնդումը, որ մայրերին ծննդատներում նույնիսկ չեն զգուշացնում այն մասին, որ իրենց երեխաներին պատվաստումներ են կատարում (ընդդեմ հեպատիտ B-ի և ԲՑԺ): Երբ ծնողը հրաժարվում է պատվաստումից բժիշկները դրա մասին տեղեկացնում են վերադասին, սակայն գործը դատարան չի հասնում, քանի որ դա ծնողների իրավունքն է: Նա նշեց, որ չպատվաստված երեխաների մոտ մանկապարտեզ եւ դպրոց ընդունվելու հետ կապված խնդիրներ չեն լինում, սակայն, ըստ նրա համոզմունքի, խնդիրներ կարող են առաջանալ այդ երեխաների հետ շփվող ուրիշ երեխաների մոտ, քանի որ նրանք կարող են դառնալ վտանգավոր վարակների տարածողներ: Իսկ այն հարցին, թե արդյոք պատվաստումներից հետո ռեակցիաներ լինու՞մ են, մանկաբույժը նշեց, որ +դրանք պատվաստման կարճատեւ դրսեւորումներ են, եւ որ չկան հավաստի տվյալներ այն մասին, թե ինչ հետեւանքների կարող է բերել պատվաստումը երկարատեւ հեռանկարում, բժշկուհին հիշեց պոլիոմիելիտ սարսափելի հիվանդության մասին, որը վերացվել է պատվաստումների շնորհիվ: Իսկ ինչ վերաբերում է բազմավալենտ պատվաստումների վտանգավորությանը, որոնք երեխային միանգամից մի քանի հիվանդությամբ են վարակում եւ դրանով իսկ իմուն համակարգի վրա մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում, Մինասովան նշեց, որ գիտնականները եկել են այն եզրակացության, որ հիվանդությունների քանակը, որոնց հանդեպ կատարվում է պատվաստումը, նշանակություն չունի: