12-02-2014 14:20

Արգանդը հիշողություն ունի՚.հոգեբան

Երեկ մենք ներակայացրեցինք, թե առողջապահակ տեսանկյունից ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ հղիության արհեստական ընդհատումը, տեղափոխվենք խնդրի հոգեբանական տիրույթ:
ՙԵրբ առանց կնոջ ցանկության հղիությունն ընդհատվում է ամենառաջինը նրա մոտ երևան է գալիս մեղքի զգացում է, որը հաճախ կարող է հանգեցնել սեփական անձի հետ կոնֆլիկտի՚,- news.gisher.ru-ի հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Մայրության կենտրոնի հոգեբանական ծառայության ղեկավար, հոգեբան Աննա Բադալյանը: Վերջինսի խոսքով լինում են դեպքեր, երբ նույն այդ կոնֆլիկտը տարածվում է նաև շրջապատի, ընտանիքի անդամների ու ամուսնու հետ հարաբերությունների վրա: ՙՍկզբնական շրջանում կինն իրեն ընկճված է զգում, նկատվում է դեպրեսիկ դրսևորումներ: Հնարավոր է նաև ամեն ինչ կնոջ համար դառնա անհետաքրքիր ու անիմաստ՚,-նշեց հոգեբանն ու ավելացրեց, որ դեպքեր են լինում , երբ կա նաև ավագ երեխա, մայրը սկսում է նրան չընկալել՝ փորձելով այդպես մեղքը քավել կորցրած երեխայի առաջ: ՙԵրբ հղիության ընդհատումը կատարվում է կնոջ ցանկությամբ և նախաձեռնությամբ, հնարավոր է, որ այդ պահին վերը նշված զգացողությունները չլինեն, բայց որոշ ժամանակ անց այս երևույթները կնոջ վարքագծում արտահայտվում են՚,-ասաց Աննա Բադալյանն ու շարունակեց. ՙԱսեմ ավելին, մեծ է հավանականությունը, որ այս բոլոր զգացողությունները կրի հաջորդ երեխան, քանզի ապացուցված է, որ կնոջ արգանդն ունի հիշողություն՚: Հոգեբանի հավաստմամբ՝ հաջորդ երեխան ունենում է թերարժեքության, անպետքության և սեփական անձը ոչնչացնլու հակումներ և պարտադիր չէ որ դա արտահայտվի ֆիզիկապես ոչնչացմամաբ, հաճախ դա դրսևորվում է լ հոգեբանորեն: ՙԱյն ամենից խոսափելու համար, անհրաժեշտ է ուղղակի պլանավորել հաջորդ հղիությունը, դիցուկ վեց ամիս առաջ, տրամադրվել և փորձել բարի ու դրական հույզերով ներշնչվել՚,-խորհուրդ տվեց հոգեբանն ու եզրափակեց. ՙԵրբ կինը կայացած ու հավասարակշռված է բոլոր դժվարությունները հաղթահարում է շատ ավելի սահուն՚: