Բավ է պառակտվել
11-02-2014 21:29

"Հղիության ընդհատումը կարող է անպտղության պատճառ դառնալ".գինեկոլոգ

"Հղիության արհեստական ընդհատումը որքան էլ տարածված ու մասսայական բնույթ ունի, այնուամենայնիվ բավական անդառնալի հետևանքներ կարող է ունենալ", Gisher.news-ի հետ զրույցում ասաց մանակաբարձ-գինեկոլոգ Լուսինե Հովսեփյանը: Վերջինիս խոսքով՝ շատ ավելի բարդ է առաջին և երկրորդ հղիությունների ընդհատումը, որոնք շատ հաճախ հանգեցնում են անպտղության: "Անչափ կարևոր է նաև հղիության ժամկետը. որքան մեծ է հղիությունը, այնքան ծանր հետևանքներով ուղեկցվելու հավանականությունը մեծ է", - ընդգծեց մասնագետը: Մեր այն հարցին, թե համեմատաբար ընդհատման ո՞ր ձևն է անվնաս ու նախընտրելի, բժշկուհին պատասխանեց. "Նախընտրելի է կանխելն ու պաշտպանված սեռական հարաբերությունները: Իսկ եթե բոլոր դեպքերում արդեն կա անցանակալի հղիություն համեմատաբար նախըտրելի է դեղորայքային միջամտությունը, որն արվում է փոքր հղիության դեպքում": Բժշկուհին նաև հիշեցրեց, որ դեղորայքային ընդհատումը հաճախ նաև գործիքային միջամտություն է պահանջում: Լուսնիե Հովսեփյանը նաև ընդգծեց, որ սա կարող է մի շարք հիվանդությունների առիթ դառնալ. "Հաճախ հանդիպում են բորբոքային հիվանդությունները, որպես հետևանք կարող է ցիկլը խախտվել, հորմոնալ խանգարումներ երևան գան: Ավելի մեծ ժամկետներում հնարավոր են նաև կրծքագեղձերի հետ կապված խնդիրներ, մասնավորապես մաստոպատյաներ",- ընդգծեց զրուցակիցս: Ըստ գինեկոլոգի՝ եթե չկա նախատրամադրվածություն, ապա, որպես հետևանք, ուռուցքներ չեն առաջանա: