Բավ է պառակտվել
30-06-2014 15:45

Ինչպե՞ս հղիները մեկնեն հանգստի

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին անդրադառնալով հանգստի մեկնող հղիներին, ասաց որ այն հղիների համար շատ օգտակար է, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ընթանում հղիությունը: Հղիները նախ պետք է խորհրդակցեն իրենց հղիությունը վարող գինեկոլոգի հետ, որի թույլտվության դեպքում միայն մեկնեն այլ երկրներ:

Սոցկիի ամենակարևոր խորհուրդը հանգստի մեկնող հղիներին այն է, որ մինչ մեկնելը պարտադիր բժշկական ապահովագրություն կատարեն` հետագա խնդիրներից խուսափելու համար:

«Հանգստի մեկնելուց առաջ հղիները պետք է նախապատրաստվեն: Առաջին հերթին իրենց մոտ պետք է լինեն բոլոր անհրաժեշտ դեղերը, այդ թվում ` ճնշման չափման սարք, քանի որ դրանք մշտապես կարող են ճանապարհորդության ընթացքում պետք գալ»,- ասաց նա:

Եթե հղիները ճանապարհորդում են մեքենայով, ապա գինեկոլոգը խորհուրդ է տալիս ճանապարհին հաճախ կանգնել, որպեսզի երկար նույն դիրքով չմնան, ինչպես նաև օդափոխվեն: Իսկ եթե հղիները պատրաստվում են ճանապահորդության մեկնել ինքնաթիռով, ապա Սոցկին խորհուրդ է տալիս մեկնել մինչև 7 ամսական հղիությունը:
Ըստ նրա, ծովափնյա հանգիստը օգտակար է հղիների համար: Հղիներին շատ օգտակար է ոչ միայն ծովում լողալը, այլ ընդհանրապես լողալը, այն թուլացնում է մկանները, հանգստացնում է նյարդային համակարգը, լողը հիանալի մարզում է օրգանիզմը` կնոջը նախապատրաստելով ծննդաբերության: Սակայն Սոցկին խորհուրդ է տալիս լողալ առավոտյան կամ երեկոյան ժամերին, և անպայման պետք է արևից պաշտպանող քսուկներ օգտագործել:

«Հղիները պետք է ջրում շատ չմնան, լողալու դեպքում ափից չպետք է շատ հեռանան, քանի որ հղիների մոտ ջղաձգվելու հավանականությունը ավելի բարձր է և հնարավոր է տարբեր խնդիրներ առաջանան»,- ասաց գինեկոլոգը:

Ամառը որոշ ծաղիկների և բույսերի ծաղկման ժամանակն է: Հղիության ժամանակ չեն բացառվում ալերգիկ ռեակցիաները: Ճանապարհորդության մեկնող հղիներին գինեկոլոգը խորհուրդ է տալիս իրենց հետ վերցնեն հակաալերգիկ դեղամիջոցներ, ըստ իրենց բժիշկի խորհրդի: Հակաալերգիկ միջոցները թույլ կտան խուսափել նաև միջատների խայթումների տհաճ հետևանքներից: