Բավ է պառակտվել
01-07-2014 15:19

Ինչպե՞ս ճիշտ ընտրել և օգտագործել պահպանակներ՝ խորհուրդներ տղամարդկանց

Անցանկալի հղիություններ, սեռավարակներ և այլն, ահա այսպիսի հետևանքներ կարող են ունեալ պատահական և չպաշտպանված հարաբերությունները: Սակայն լինում են դեպքեր երբ հարաբերությունները պաշտպանված են, բայց… Բայց ոչ պատշաճ: Gisher.news-ն փորձեց պարզել թե ինչպես ճիշտ ընտրել պահպանակ ու պաշտպանել և պաշտպանվել: «Պահպանակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել արտադրող ֆիրմայի, պահպանման պայմանների ու ժամկետների վրա»,-մեզ հետ զրույցում նշեց սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանն ու հավելեց, որ Ժամկետանց պահպանակները շատ շուտ պատռվում են, այսինքն չեն կարող պաշտպանել: Զրուցակից նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ արևի տակ կամ դեղատան ցուցափեղկին պահվող պահպանակը ևս կարելի է անպիտան համարել: «Շատ հաճախ պահպանակը պահում են գրպանում, դրամապանակում կամ ավտոմոքենայի բեռնախցիկում, ինչը ևս շատ կոպիտ սխալ է»,-ասաց մասնագետը: Ըստ նրա խոսքի՝ հիմնական սխալը պահպանակի սխալ օգտագործումն է՝ ոչ լռիվ ոլորումը առնանդամի վրա. «Տարածված սխալներից է երբ օգտագործելուց առաջ տուփը բացում են սուր եղունգով կամ ատամով, որի արդյունքում կարող է պահպանակը վնասվել: Այս ամենից զատ, երբեմն օգտագործում են յուղային քսուքներ, որը վնասում է լատեքսը և բերում է պատռման: Եթե կա անհրաժեշտություն, պետք է օգտագործել ջրային հիմքի վրա պատրաստված քսուքներ կամ հատուկ լյուրբիկանտներ»,-մանրամասնեց սեռավարակաբանը: Բժշկի հավաստմամաբ՝ ճիշտ և հետևողական օգտագործումը պաշտպանում է և սեռավակարներից, և անցանկալի հղիությունից: «Հաճախ հիվանդները հարցնում են թե երբ է անհրաժեշտ օգտագործել ապահովիչը. պահպանակ պետք է օգտագործել հենց ներթափանցման պահին: Պետք է բացառել լորձաթաղանթների շփումը, այսինքն եթե սիրային խաղերի ժամանակ թրջվում են սեռական օրգանների լորձաթաղանթը ապա դա արդեն կհամարենք անպաշտպան հարաբերություն»,-հստակեցրեց Հովհաննես Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ալերգիկ ռեակցիաներին, զրուցակիցս նշեց. «Լատեքսի նկատմամբ երբեմն դիտվում է ալերգիկ ռեակցիա, այդ դեպքում չի կարելի է օգտագործել նման պահպանակներ: Կան հատուկ նախատեսված ռետինե պահպանակներ, որոնք սակայն մի քիչ դժվարությամբ են գտնվում: Իսկ եթե այնուամենայնիվ չեք կարողանում հայթհայթել, ապա պետք ունենալ հավատարիմ զուգընկեր և օգտագործել բեղմնականխման այլ մեթոդներ»,-եզրափակեց սեռավարակաբան Հ. Հովհաննիսյանը:

Տաթև Առաքելյան