Բավ է պառակտվել
25-09-2013 17:46

Հայտնաբերել են նոր գեն, որը թույլ է տալիս «ջնջել» հին հիշողությունները

Գիտնականները նոր գեն են հայտնաբերել, որը թույլ է տալիս «ջնջել» հին հիշողությունները: Հայտնագործության հիմքում ընկած է Tet1 գենի ֆունկցիան, որը թույլ կտա բուժել հետվնասվածքային նյարդային խանգարումները: 

 Tet1 գենի դերն ուսումնասիրվել է կրծողների հետ հետազոտությունների ժամանակ: Գենը վերահսկում է մի խումբ այլ գեներ, որոնք անհրաժեշտ են հին հիշողությունները վերացնելու համար: Tet1 գենի ակտիվության մակարդակի բարձրացումը կարող է օգնել հետվնասվածքային խանգարումներով մարդկանց տհաճ հիշողություններն ավելի հաճելիներով փոխարինել:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսուցման եւ հիշողության ինստիտուտը փաստում է, որ գենի վրա ներազդումը թույլ կտա ակտիվացնել հիշողությունների մարման գործընթացը: Կրծողների վրա հետազոտություն կատարելով գիտնականները եզրակացրել են, որ այն կրծողները, որոնց օրգանիզմում Tet1 գեն է պարունակվել, չեն վախեցել արտաքին բացասական ազդակներից, քանի որ գիտնականները նրանց նոր հիշողություններ էին հաղորդել այդ ազդակների մասին:  Իսկ այն կենդանիները, որոնք չունեին այդ գենը, շարունակում էին վախի զգացում ունենալ: Այժմ մասնագետները տարբերակ են փնտրում՝ բարձրացնելու Tet1 գենի խտությունը: