Բավ է պառակտվել
17-04-2014 08:35

Այսօր Հեմոֆիլիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի ապրիլի 17-ը նշվում է որպես Հեմոֆիլիայի միջազգային օր: Հոմոֆոնիա անունով հազվադեպ այս հիվանդությունն աշխարհում հանդիպում է 10-ը հազար մարդուց մեկի մոտ: Ժառանգաբար փոխանցվող հիվանդությունը բնորոշվում է արյան ցածր մակարդելիությամբ և արտահայտվում է ներքին ու արտաքին արյունահոսությամբ, ինչի հետևանքով վնասվում է հենաշարժողական համակարգը: Հայաստանի Հեմոտոլոգիայի կենտրոնում գրանցված ավելի քան 200 հիվանդների թվում շատ են երեխաները:
Անցած տասը տարիների ընթացքում մեր երկրում հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման ուղղությամբ զգալի աշխանաքներ են իրականացվել. Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունք, ստեղծվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիր, Կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների Ռեգիստր, արտերկրներում վերապատրաստվել են մասնագետներ` արյունաբաններ և լաբորանտներ, Մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ներդրվել է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ Արդյունքում Այս հիվանդության բուժումը պետական պատվերի շրջանակներում է. անվճար ստանում արյան բաղադրամասեր: