Բավ է պառակտվել
17-03-2014 15:41

«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ հետազոտվել է 3786 կին

Այսօր Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 3786 կին: Կատարված տարբեր հետազոտություններից հետո 371 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 71-ն արդեն վիրահատվել են: