06-09-2014 10:24

Էբոլա համաճարակը կբուժվի շիմպանզեի ադենավիրուսի վրա

 

 

 

 


Հայտնաբերվել է էբոլա համաճարակի բուժման եղանակ: Երկու առավել հեռանկարային դեղ, որոնք կարող են օգնել Էբոլայի դեմ պայքարում, հիմնված են վեզիկուլյար ստոմատիտի վիրուսի վրա, որում ներդրվել է Էբոլայի գենը, և շիմպանզեի ադենավիրուսի վրա: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելավ ուրբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արված հայտարարությանը :

Խոսքը VSV-EBO և ChAd-EBO դեղամիջոցների մասին է, որոնց ուսումնասիրությունն ԱՄՆ-ում արդեն ընթացքի մեջ է:
Ինպես հաղորդել է ԱՀԿ-ն՝ եթե պատվաստանյութի անվտանգությունն ապացուցվի, ապա 2014 թվականի նոյեմբերին այն հնարավոր կլինի արտահերթ կիրառել տուժած երկրների առողջապահության մասնագետների և նրանց վրա, ովքեր վարակված մարդկանց հետ շփման մեջ են գտնվում: