Բավ է պառակտվել
04-02-2014 11:08

Հայկական ընկերությունները կմասնակցեն հեղինակավոր ցուցահանդեսի

 ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունենալիք Photonics West 2014 լազերային տեխնոլոգիաների և օպտիկայի ոլորտի մասնագիտացված ցուցահանդեսին, փետրվարի 4-6 կմասնակցեն նաև հայկական ընկերություններ:
Այս ցուցահանդեսը համարվում է ամենախոշոր և ազդեցիկ մասնագիտացված ցուցահանդեսներից մեկը բիոֆոտոնիկի, բիոբժշկական օպտիկայի, արդյունաբերական լազերների, միկրոֆաբրիկացման և կանաչ ֆոտոնիկի ոլորտում:
Ցուցահանդեսին մոտ 1300 ընկերություն է ներկայացված: Այն ունի տարեկան 20 հազար այցելու: Միջոցառմանը, հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը: